Անկախ նպատակներից` երեխայի առուվաճառքը հանցագործություն է

Մարդկանց, այդ թվում, երեխաների առևտուրն արգելվում է և պատժվում օրենքի ամբողջ խստությամբ:

Մարդկանց առևտրի` թրաֆիքինգի մասին արդեն խոսել ենք:

Այժմ անդրադարձ կկատարենք երեխաների առևտրին, որը, սակայն, իրականացվում է երեխայի խնամքն ստանձնելու նպատակով:

Կարող է հարց առաջանալ. եթե ծնողը հրաժարվում է երեխայից և գումարի դիմաց վաճառում է սեփական երեխային մեկ այլ` բարեխիղճ և երեխայի խնամքը ստանձնել պատրաստվող անձի, արդյո˚ք անձը, ով գնել է երեխային, նույնպես պետք է պատասխանատվություն կրի, չէ˚ որ վերջինս մարդասիրական և բարի նպատակներ է հետապնդում:

Պետք է իմանալ, որ խնամքն ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը հանցագործություն է: Ի դեպ, պատասխանատվության ենթակա է ինչպես վաճառողը, այնպես էլ գնորդը:

ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի համաձայն` նշված հանցագործության համար նախատեսված է պատիժ` ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) կեղծ որդեգրում կատարելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել