2013 թվականի ապրիլի 5-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը լրացնելու վերաբերյալ հարցը:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 28.12.2012թ. ՀՕ-246-Ն օրենքի 3-րդ հոդվածով` Արդարադատության խորհուրդը որոշեց առավելագույն ձայներ ստացած անձանց թեկնածությունները ներկայացնել ՀՀ նախագահի հաստատմանը` դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը լրացնելու առաջարկությամբ: Այս մասին տեղեկացնում են դատական դեպարտամենտից:
Ստորև ներկայցնում ենք ցուցակը.
Աղբյուրը՝ Իրավաբան.net