Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վճռաբեկ բողոքն այսօր կներկայացվի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան: Այս մասին հայտնում է Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը` նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում:
Աղբյուրը` Իրավաբան.net