Օգտվեք այն կայքերից, որոնք ծանոթ էին մինչև պատերազմ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ։ Անընդհատ հարցեր եմ ստանում. էս կյանքը ունենա, էն կայքը ումն ա։ Ասեմ. հիմա ժամանակը չէ բացահայտելու նոր հայկական լրատվականներ։ Օգտվում եք բացառապես նրանցից, որոնք ծանոթ էին մինչեւ պատերազմ։ Թիթեռնիկ նկարելու օրեր չեն։ Նոր տեսա, նույնիսկ մի պատգամավոր իր մոտ բացահայտ ադրբեջանական կայքից բացահայտ ապատեղեկատվություն է դրել, հարցնում ա. Էս ճի՞շտ ա, թե չէ։ Պատասխանը էս հարցի էսպիսին է. եթե համոզված չես, մի տեղադրի, նույնիսկ հարց տալու համար։ Հաստատ կարելի է օֆլայն հարցնել մի փորձագետի կամ լրագրողի։ Կամ սպասել, մինչեւ պարզ կդառնա։

Էլի կրկնեմ. թիթեռնիկ նկարելու ժամանակներ չեն։ Իհարկե, եթե չեք սիրում նկարել ու վաճառել, որ Հիմնադրամին փոխանցվի գումարը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել