Երևանի գյուղատնտեսական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն Վ. Ասրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Անժելա Ջանգիրյանից համալսարանն ավարտելու մասին պետական նմուշի կեղծ դիպլոմ տրամադրելու համար պահանջել է 3000 ԱՄՆ դոլար, որից 1500 ԱՄՆ դոլարը պայմանավորվել է վերցնել 2013թ.-ին` դիպլոմի տալու ժամանակ, իսկ մյուս 1500 ԱՄՆ դոլարը 2012թ. սեպտեմբերին վերցրել է համալսարանի ռեկտորի խորհրդական Ժ. Ազիզբեկյանին որպես կաշառք տալու նպատակով, սակայն վերջինս այն չի վերցրել:
Վ. Ասրյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net