Թուրքիան առաջարկում է քառակողմ բանակցություններ

Թուրքիան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քառակողմ բանակցություններ վարել Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Քանի որ Ռուսաստանը Հայաստանի կողքին է, իսկ մենք՝ Թուրքիան, սատարում ենք Ադրբեջանին, եկեք չորսով հանդիպենք՝ քննարկելու այդ խնդիրների լուծումը։ Քանի որ Մինսկի խումբը ավելի քան 30 տարի չի կարողացել լուծում գտնել, եկել է ժամանակը նոր մեխանիզմ գտնելու»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել