Իրավաբան Արտակ Զեյնալյանը գրում է պատերազմի, հակամարտության ժամանակ գաղտնապահության մասին։
Սիրելիներս, հարգելիներս.
Պատերազմի, հակամարտության ժամանակ տեղեկատվությունը, ինֆորմացիան զենք է, դրա կիրառումը մարտարվեստ է՝ ռառմագիտություն, իսկ դա մասնագիտություն է, պահանջում է կրթություն։Լուսանկարը, տեսանյութը, որը հրապարակում եք՝ սեփական հիացմունքը, ոգևորութունը հայրենակինեի հետ կիսվելու համար, պարունակում է հակառակորդի համար օգտակար, պիտանի ինֆորմացիա, հետևաբար, մեզ համար՝ վտանգավոր։
… պատերազմը խնջույք, խրախճանք չէ, հրթիռների արձակունն էլ՝ հրավառություն, սայլուտ։ Դադարեցրեք տեսագրել, ռազմական օբյեկտներ լուսանկարել ու համացանց տեղադրելը, դա մեզ թուլացնում, խոցելի է դարձնում. հաղթելու համար լրջանալ է պետք։
Ահավասիք՝ այս լուսանկարը. դրա հատկանիշներով հակառակորդը բացահայտել է հայ դիպուկահարի աշխարհագրական դիրքը»։