Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելը, աշխարհում փողն է տիրում․ Արայիկ Հարությունյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանը զենքերն օգտագործում է ոչ թե պաշտպանության այլ հարձակման համար, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին դրանք օգտագործում։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իսրայելի իշխանությունը, եթե ասաց՝ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքն է մարդկության վրա։ Իհարկե տեղյալկեն և շարունակում են այսօր մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որը ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այս քայլերի հերթական ապացույցն է, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային արժեքները, այլ նաև Աստծո կողմից պարտադրված արժեքները։ Տեղյակ են է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլև տեղյակ են բոլոր իշխանությունները և շարունակում են մատակարարել Ադրբեջանին»,-ասաց Արցախի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել