Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք․
«Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմի խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ»:
![](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.0-9/121269413_1474259786091350_2745806406679705117_o.jpg?_nc_cat=106&_nc_sid=730e14&_nc_ohc=zznz-4lKkEAAX-qQgJr&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=9439a660db2274935a4a9b4485f8f68b&oe=5FA93FF0)