Ահա թե ինչու է Ադրբեջանը մշտապես պարտվում մարտի դաշտում․ Լապշինը լուսանկարներ է հրապարակել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նշում է, որ «ամեն օր հազարավոր մեկնաբանություններ է ստանում Ադրբեջանի դաժան բնակիչներից»:

«Ամեն օր հազարավոր մեկնաբանություններ եմ ստանում Ադրբեջանի դաժան բնակիչներից: Ամենից հաճախ դրանք մեկնաբանություններ են վիրավորանքի տեսքով, սակայն երբեմն շատ զավեշտալի մեկնաբանություններ են լինում:

Առաջին մեկնաբանության մեջ, ի դեպ, ողջ բովանդակությունն այն է, թե ինչու է Ադրբեջանը մշտապես պարտվում մարտի դաշտում: Նայեք ադրբեջանցի «դիվանային» ասկյարին հայ ընթերցողի պատասխանը. «Պետք է լինել ռազմաճակատում, այլ ոչ թե Իլհամի կողքին»: Կարդալով 20 000 զոհված հայ զինվորների մասին՝ կարելի է պատկերացնել, թե տեղեկատվական ինչ աղբով է ժողովրդին սնում Իլհամ Հեյդարովիչը: Իսլամի վերաբերյալ մեկնաբանությունը եւս դուրս եկավ: Ալիեւականներն այնքան են ցայտնոտի մեջ սկսել գրել, որ արդեն հերքում են, որ ադրբեջանցիները իսլամ են դավանում: Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր Ռուսաստանում են բնակվում, վախենում են հայրենիք վերադառնալ, քանի որ այնտեղ պատերազմ է, եւ կարող են ռազմաճակատ ուղարկել»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է բլոգերը՝ տեղադրելով համապատասխան սքրինշոթերը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=349493409622828&id=100036865157039

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել