Հանդիպել եմ «Մարտական խաչ»-ի ասպետ, «Երդվյալ ազատամարտիկներ» միության հիմնադիր հրամանատար Ռուբեն Գևորգյանի հետ. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Հանդիպել եմ «Մարտական խաչ»-ի ասպետ, «Երդվյալ ազատամարտիկներ» միության հիմնադիր հրամանատար Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) և «Երդվյալ ազատամարտիկներ» միության խորհրդի անդամ Ստեփան Սիմոնյանի հետ։
Միության անդամներն, ինչպես 2016թ. ապրիլին կանգնած էին մեր քաջ մարտիկների կողքին, այսօր էլ նույնպես 220 ազատամարտիկներով գտնվում են Արցախում՝ ռազմաճակատի 2 տարբեր ուղղություններում՝ Զավեն Թումանյանի և Արթուր Դանիելյանի հրամանատարությամբ։
Այս միասնությունը մարտի դաշտում հաջողությամբ է պսակվելու։
Իսկ իմ երազանքն է, որ Արցախյան ազատամարտի, ապրիլյանի և այս պատերազմի փորձառու ազատամարտիկները մեկ դրոշի տակ հավաքվեն, մեկ հասարակական կազմակերպության մեջ լինեն։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել