ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն հայտարարել է, որ այս օրերին Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է:
«Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին եւ նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ։ Այս օրերին, երբ միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնելու մարտական գործողությունները, իսրայելայան կողմը շարունակում է զենք տրամադրել Ադրբեջանին: Իսրայելի այս դիրքորոշումը, գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով այս իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,- հայտնել է նա: