«SAS» սուպերմարկետը հրաժարվում է թուրքական ապրանքատեսակներից։ Այս մասին նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
« «ՍԱՍ գրուպը» անվերապահորեն միանում է դրամահավաքին և զորակցում իր փառապանծ բանակին»ասված է գրառման մեջ։ Ընկերությունը նվիրաբերել է 25 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ թուրքական ապրանքներից արդեն հրաժարվել են «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետների ցանցերը։