«Քարֆուր Հայաստան» սուպերմարկետը ևս հրաժարվեց թուրքական ապրանքներից։ Այս մասին հայտարարության մեջ ասվում է․
«Հարգելի՛ հաճախորդներ,
Հայաստանի համար դժվարագույն ժամանակահատվածում և միշտ Քարֆուր Հայաստանը իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին և հայոց բանակին։
Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ դադարեցնում ենք թուրքական ապրանքների վաճառքը մեր սրահներում՝ առկա խմբաքանակի վաճառքից հետո։
Ինչպես նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ Քարֆուր Հայաստանը երբեք չի՛ բարձրաձայնել և չի՛ բարձրաձայնելու կատարված բարեգործությունների մասին, և տվյալ իրավիճակը չի՛ օգտագործելու բիզնես շահերի համար։
Ուժ և կորով մեր բանակին,
Խաղաղություն բոլորիս»։