«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:
Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:
Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է,
Աստված պահապան Հայ ժողովրդին»։