Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։
Ադրբեջանը, մյուս կողմից, փաստացի բացել է իրենց երկիրն ահաբեկիչների եւ վարձկանների համար՝ կրկնապատկելով իրենցից եկող վտանգը թե՛իրենց երկրի, թե՛ իրենց քաղաքացիների եւ թե՛ողջ տարածաշրջանի համար»։