Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Մեզ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։
Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․
ծխախոտ
շշալցված ջուր
երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք
խտացրած կաթ
սուրճ
պահածոյացված սնունդ
հիգիենայի պարագաներ (արական և իգական)
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին»։