Ճշտված տեղեկություններով հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց՝ մարտական գործողությունները ընթանում են հիմնականում Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններում:

«Մարտերը այս պահի դրությամբ էլ դեռ շարունակվում են: Ճշտված տեղեկություններով՝ հստակ հակառակորդն ունի զգալի կորուստեր, ճշտված տեղեկություններով՝ մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ»,-հայտնեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել