Երևանի քաղաքապետարանը 6 բնակարան է աճուրդի հանել

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարել է համայնքայինի սեփականություն համարվող ներքոհիշյալ գայքի աճուրդ։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։

Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան բոլոր աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 16:00-ը (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011 514 173)։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211288), անձնագրի, իսկ իրավաբանակն անձինք կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենը։

Աճուրդը կայանալու է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝  մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը, ժամը 15։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել