Կառավարությունը սեպտեմբերի 22-ին որոշել է հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը։
« Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: