Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը

Կառավարությունը սեպտեմբերի 22-ին որոշել է հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը։

« Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել