Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 17-ին նոր հրաման է ստորագրել, որով ուժը կորցրած ճանաչել կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորման մասին հրամանը։
Հրամանում մասնավորապես նշվում է․ «1. Ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորման մասին» թիվ 1939-Լ հրամանը։
2. «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Կարեն Մելքոնյանին.
1) 2020 թվականի սեպտեմբերի 15-ից վերականգնել մինչև առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 1939-Լ հրամանի ուժի մեջ մտնելը Կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունքի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գործունեությունը:
2) կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված (B97.2) հիվանդանոցային բժշկական օգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել՝ հետագա վարակաբանական հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիանների, ընտանեկան բժշկի գրասենյակների միջոցով: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված (B97.2) և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ:
3) Սահմանված կարգով կազմակերպել սանիտարահամաճարակային անվտանգության, ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման միջոցառումները:
4) Համաձայն առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 2410-Լ հրամանի՝ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության COVID-2019-ի կասկածով հիվանդների ախտորոշում, բժշկական օգնություն և սպասարկում:
3. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին՝ սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից մինչև 2020
թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ իրականացրած ծառայությունների փոխհատուցումը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
5. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան՝
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
6. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 15-ից ծագած հարաբերությունների վրա:
7. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: