Ուսուցչի օրը 20 հազար դրամ պարգևավճար ստանալու վերաբերյալ լուրը կեղծ է․ ԿԳՄՍՆ

«Ժամանակ» թերթը գրել է. «Կառավարությունը ուսուցիչներին անակնկալ է նախապատրաստել. հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, նրանցից յուրաքանչյուրը կստանա 20-հազարական դրամ պարգևավճար: Չնայած գումարի չափը այնքան էլ մեծ չէ, բայց փաստն, այնուամենայնիվ, հաճելի է և ցույց է տալիս մանկավարժների նկատմամբ դրսևորվող հոգատարության մասին»:

Իրավաբան․net-ին սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հայտնեց, որ նշված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել