ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:
Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում:
Աշխատանքային գործունեություն
2020 թ-ի սեպտեմբերի 1 – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պաշտոնից ազատվել է 2020 թվականի օգոստոսի 31-ին
06.2018-07.2019թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ
03.2016 թվականից առ այսօր – ՀՀ արդարադատության ակադեմիա, դասընթացավար
06.2015 թվականից առ այսօր – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս
04.2015-06.2018թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ
2014-2017թթ.- «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ, գործընկեր
05.2013-2015թթ.- «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության Իրավաբանական վարչության ծրագրային գործակալ
11.2012-05.2013թթ. – «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության Իրավաբանական վարչության փորձնակ
Կրթություն
2014-2018թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
2012-2014թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ)
2008-2012թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
Այլ տեղեկություններ
Լեզուների իմացություն` hայերեն (մայրենի), անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց)
Ամուսնացած է, ունի 1 դուստր
Անկուսակցական
Գիտական ուսումնասիրության ոլորտը՝ Մարդու իրավունքներ, կոռուպցիոն հանցագործություններ, խոշտանգում, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն
Կարդացվող դասընթացներ՝ Քրեական իրավունք, կյանքի իրավունք և խոշտանգման արգելք, ընտրական հանցագործություններ, կոռուպցիոն հանցագործություններ, ապօրինի ծագում ունեցող ակտիվների հայտնաբերում և բռնագանձում
Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցներին՝ 2017թ. – ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ № 2246)