Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ի նիստին որոշում ընդունեց սեպտեմբերի 1-ից վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վանուշ Դավթյանի լիազորությունները:
Ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 562-Աորոշման 5-րդ կետը:
Հիշեցնենք, որ Վանուշ Դավթյանը՝ 2018 թվականի մայիսի 21-ից էր նշանակվել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):