Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝
Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։
Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։
Ներկայացված ցանկը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
![На изображении может находиться: один или несколько человек](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/118294963_801117483962291_4495878797133538676_o.jpg?_nc_cat=100&_nc_sid=110474&_nc_ohc=afAOBYJ_UaoAX--rIk7&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=30920d4f094a1386be7ed727e3f0a66c&oe=5F66419E)