Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որտեղ COVID-19-ը շատ ակտիվորեն շրջանառվում է և որտեղից դեռ անհնար է մուտք գործել Ֆրանսիայի տարածք՝ առանց բացասական ՊՇՌ թեստի:
2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ երկրների ցուցակը հետևյալն է.
– Հարավային Աֆրիկա
– Ալժիր
– Արգենտինա
– Հայաստան
– Բահրեյն
– Բոլիվիա
– Բոսնիա եւ Հերցեգովինա
– Բրազիլիա
– Չիլի
– Կոլումբիա
– Կոստա Ռիկա
– Արաբական Միացյալ Էմիրություններ
– Միացյալ Նահանգներ
– Հասարակածային Գվինեա
– Հնդկաստան
– Իսրայել
– Պաղեստինի տարածքներ
– Ղրղզստան
– Կոսովո
– Քուվեյթ
– Մադագասկար
– Մալդիվներ
– Մեքսիկա
– Մոլդովա
– Չեռնոգորիա
– Օման
– Պանամա
– Պերու
– Քաթար
– Դոմինիկյան Հանրապետություն
– Սերբիա
– Թուրքիա
Հետևյալ երկրներից ՝ Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ նահանգներ, Պանամա, ՊՇՌ թեստը պարտադիր է՝ Ֆրանսիա ուղևորվելուց 72 ժամ առաջ:
Վերոնշյալ ցուցակի բոլոր մյուս երկրների համար ՊՇՌ թեստը պարտադիր է Ֆրանսիա ժամանելուն պես ՝ օդանավակայաններում, օդանավերից դուրս գալուց հետո: