Կենսաթոշակների, դրանց վճարման, ամեն տարի բանկ ներկայանալու հետ կապված նոր փոփոխություններ կլինեն

 ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքով սահմանվել է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:

Խնդիրը լուծելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկակացրել կառավարության նոր որոշման նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը ճշտել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը:

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը:

Այս դեպքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը վճարվում են կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների վճարման կարգից էականորեն տարբերվող մեխանիզմներով՝ բացառապես կանխիկ եղանակով:

Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել