ԱԺ հատուկ նիստը նախագահի երդման պատճառով կգումարվի Մարզահամերգային համալիրում

Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյայի աշխատանքները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ապրիլի 9-ին ԱԺ-ի հատուկ նիստի հրավիրման վայրի մասին ներկայացրել է որոշման նախագիծ: Որոշումն ընդունել է 66 կողմ, 6 դեմ և 25 ձեռնպահ ձայներով:

Տեղեկանցնենք, որ ԱԺ-ում նման որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ, ՀՀ սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, ժողովրդին տված երդմամբ:

ԱԺ հատուկ նիստը կգումարվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այնտեղ էլ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին ժողովրդին երդում կտա անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել