Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում:
Այս մասին հայտնում է Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի իրավաբանական գրասենյակի Ֆեյսբուքի էջը:
«Երեկ Վարդան Սեդրակյանի հետ ունեցած իմ քննարկման արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել վճռաբեկ բողոք՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշման դեմ: Պարզաբանում ենք նաեւ, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը դեռեւս չենք ստացել, ուստի վճռաբեկ բողոք բերելու ճշգրիտ ժամկետները հայտնի չեն»,- գրել է Ալեքսանդր Սիրունյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net