Մինսկում ձերբակալել են Дождя-ի թղթակիցներ Վլադիմիր Ռոմենսկին և Վասիլի Պոլոնսկին, ինչպես նաև օպերատոր Նիկոլայ Անտիպովը: Այս մասին հաղորդել է Nexta Live Տելեգրամի հեռուստաալիքը, որը հրապարակել է լրագրողների ձերբակալության տեսանյութը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ ասֆալտին պառկեցնում և տանում վերջիններիս անհայտ ուղղությամբ:
Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների հիմնական օրն է։ Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերչենը: Բացի այդ, քվեաթերթիկներում կա «բոլորին դեմ» սյունակ:
Տեսանյութը՝ այստեղ