25.000 եվրոյի բժշկական պարագաներ՝ Գերմանիայից Հայաստանին

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ Դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին փոխանցեց 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ:

Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր դարձավ Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր կովիդ-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին:

На изображении может находиться: текст «LACEBICE ©Deutsche Botschaft Eriwan»
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել