Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երեկ հաստատեց Հայ-Ռուսական համալսարանի 2020-2022 թվականների զարգացման ծրագիրը՝ 300 մլն. ռուբլի ընդհանուր ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում է համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
«Շարունակում ենք մնալ մեր երկրների արդյունավետ համագործակցության փառահեղ օրինակ։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ով մեզ հետ է»,-նշել է նա։