Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի դեպքի վայրից

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Դմիտրի Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ-ի դեկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ի սահմաններում, իր վարած վազ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գարիկ Մ.-ին և նրան անզգուշությամբ պատճառելով մահ, թողնելով ճանապարհատրանսպորտային վայրը` հեռացել է:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատախազության կողմից:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրեսգրքի 244-րդ հոդվածի՝

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել