Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնում է․
«Հրամանատարի ակնհայտ ապօրինի հրամանը չկատարելու համար քրեական պատասխանատվության առաջ կանգնած պաշտպանյալս, զինծառայող՝ Դ.Մ-ն կշարունակի մնալ արդարացվածի կարգավիճակում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ի դեմս նախագահող Մ.Պապոյանի, կազմում ընդգրկված դատավորներ՝ Ա.Վարդանյանի և Ս.Մարաբյանի դատախազի վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում կայացրեց: Հատկանշական է, որ դատախազը ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոններն էր կիրառելի համարում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 47 հոդվածի 3-րդ մասի փոխարեն:
Սիրում եմ, երբ արդարադատությունն ու արդարությունը համընկնում են:
Պրոֆեսիոնալ ԴԱՏԱՐԱՆ ունենալն ուղղակի հրաշալի բան է»:
Թեմային առավել վաղ անդրադարձել էր նաև Իրավաբան․net-ը, մանրամասները՝ այստեղ։