Հրամանատարի ակնհայտ ապօրինի հրամանը չկատարելու համար քրեական պատասխանատվության առաջ կանգնած պաշտպանյալս կշարունակի մնալ արդարացված․ փաստաբան

Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնում է․

«Հրամանատարի ակնհայտ ապօրինի հրամանը չկատարելու համար քրեական պատասխանատվության առաջ կանգնած պաշտպանյալս, զինծառայող՝ Դ.Մ-ն կշարունակի մնալ արդարացվածի կարգավիճակում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ի դեմս նախագահող Մ.Պապոյանի, կազմում ընդգրկված դատավորներ՝ Ա.Վարդանյանի և Ս.Մարաբյանի դատախազի վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում կայացրեց: Հատկանշական է, որ դատախազը ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոններն էր կիրառելի համարում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 47 հոդվածի 3-րդ մասի փոխարեն:

Սիրում եմ, երբ արդարադատությունն ու արդարությունը համընկնում են:
Պրոֆեսիոնալ ԴԱՏԱՐԱՆ ունենալն ուղղակի հրաշալի բան է»:

Թեմային առավել վաղ անդրադարձել էր նաև Իրավաբան․net-ը, մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել