Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:
Մովսեսի եկեղեցում պսակադրության արարողության է եղել, կյանքը շարունակվում է և մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով:
Համայնքներում լիարժեք վերադարձել են գյուղատնտեսական աշխատանքներին։
Ուսումնասիրություններ են կատարվել շինարարական-վերականգնողական աշխատանքների վայրերում, աշխատանքներն ընթանում են բուռն կերպով: Գնահատման աշխատանքները նույնպես շարունակվում են, շուտով կունենանք վերջնական գնահատական:
Ուսումնասիրվել են քաղպաշտպանության բոլոր օբյեկտները։
Մինչև սեպտեմբերի 1-ը սահմանապահ բոլոր համայնքների դպրոցներում պետք է պատշաճ պատրաստվածություն լինի ապաստարանների տեսանկյունից, որպեսզի ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ երեխաների անվտանգությունն ամբողջությամբ ապահովված լինի։
Նախատեսվում են նաև ապաստարանային նոր տարածքների ստեղծում դպրոցներում և դպրոցներին կից:
Կրթական հաստատությունների ապաստարանների հարցը դիտարկվում են նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ։
Այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները. մի շարք համայնքներում վնասվել են մանակապրեզներ եւ դպրոցներ։ Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն տիկին Նազուլեին։