Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանում տեղեկատվական քաղաքականությունը հատկապես այս փուլում կառուցում են բացահայտ կեղծիքի, մանիպուլյացիաների վրա, որի նպատակն է ցույց տալ, որ մարտական գործողություններից հենց Ադրբեջանը դուրս է եկել շահած։
Այլընտրանքը երկրում իշխանության հեռացումն է կամ առավել մասշտաբային ռազմական գործողությունների ծավալումը, որը իրավիճակը փրկելու ևս մեկ փորձ կարող է դիտվել»։