Ադրբեջանցիները չեն կարողացել իրենց մարտական խնդիրը լուծել և տրամաբանական է, որ պետք է կիրառվեր «Յաշմա»-ն․ Արծրուն Հովհաննիսյան

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթանում է Արծրուն Հովհաննիսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ճեպազրույցը:

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է «Յաշմա»-ին։

«Սա էլիտար ստորաբաժանում է։ Տրամաբանական է, որ նախկին օրերին ադրբեջանական 3-րդ բանակային կորպուսը և սահմանապահ զորքերը չեն կարողացել իրենց մարտական խնդիրը լուծել և պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում՝ նախագահի բարձրակոչ հայտարարություններից հետո»,-նշում է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ «Յաշմա»-ն իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը։

Նա նշեց, որ այժմ համեմատաբար հանգիստ է սահմանին, սակայն դինամիկան արագ փոխվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել