Փոփոխություններ՝ Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում

Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 – ТО3 ծավալներով: Այս մասին հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

«Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։

Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միչև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում , որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել