Հուլիսի 9-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 12,123,257 է։ Մահացել է 551,271 մարդ, բուժվել՝ 6,649,930-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 706,240-ի։ Բուժվել է 480,494 մարդ, մահացել է՝ 10,826-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 12,305-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 250,458 դեպք։ Ապաքինվել է 212,176 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 209,962 դեպք է գրանցվել, մահացել է 5,300 մարդ, բուժվել՝ 190,390-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 22,464 անձի մոտ, որից 13,591-ն ապաքինվել են, 284-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 968-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 844 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 30,346-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 18,000 է, վիրուսից 535 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 3,084,690 վարակված, 132,723 մահ։