Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում մեկնարկեցին իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները:
Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից։
Առաջին սեմինարի բանախոսն էր Տոսկանիայի Արեցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձավ թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին:

