ՀՔԾ-ն կալանք է դրել 8 ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա․ փաստաբանը՝ Ռուբեն Հայրապետյանի գործի մասին

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ,

Բոլորիդ առաջարկում եմ ստուգել ձեր գույքերը. քանի որ դրանք կարող են լինել կալանքի տակ և բնավ կապ չունի դուք Ռուբեն Հայրապետյանին անձամբ եք ճանաչում, թե TV-ով եք տեսել…
Իսկ հիմա առարկայական.

Ովքեր ճանաչում են
1. «Մերիդիան Հոլդինգ» ԲԲ
2. «Արմավիր Շին» ՍՊ
3. «Անի-97» ՍՊ
4. «Ոսկե Կար» ՍՊ
5. «Մերիդիան ազատ տնտեսական գոտի» ՓԲ
6. «ԱՎՏ» ՍՊ
7. «Վեստ Գոլդ» ՍՊ
8. «Հառուռ» ՍՊ
ընկերությունների սեփականատերերին կամ տնօրեններին, խնդրում եմ նրանց տեղեկացնել, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանք է դրվել գործի քննության հետ որևէ առնչություն չունեցող նրանց ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել