Փոստային բաժանմունքները հունիս ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, միանվագ դրամական օգնության և ավանդի փոխհատուցման վճարումները կիրականացնեն հունիսի 25-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ:
Այս մասին տեղեկանում ենք Հայփոստից։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես նպաստառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների միջոցով հասցեական առաքմամբ՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները: