Թափուր աշխատատեղ՝ նախարարությունում․ աշխատավարձը՝ 175 հազար դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը` 10-33.8-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը` 10-33.8-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը` 10-33.8-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (ձևը լրացվում է տեղում),
անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 24-ից մինչև 2020 թվականի հուլիսի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 10:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել