Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը Դավիթ Մուրադյանին մեղադրում է դիտավորությամբ Վազիր Ռաշոևի առողջությանը ծանր վնաս պատճառել մեջ:
Դավիթ Մուրադյանը 2012 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հարևան Վազիր Ռաշոևի հետ, որի ընթացքում վերջինս իր գրպանում եղած ծալովի դանակով հարվածել է նրան, որից հետո Վ. Ռաշոևի ձեռքից վերցրել է դանակը և դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրան՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Դավիթ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net