Այս ամենը տեղավորվում է «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ․ Արման Բաբաջանյան

Վերջին շրջանում ՀՀ-ում կատարվող գործընթացները բացահայտում են ցավալի մի իրողություն․ նպատակներին հասնելու համար միջոցների միջև խտրություն չդնելու ցավագին իրողություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ խոսելով մասնավորապես ռուսական լրատվամիջոցների կողմից ՀՀ-ում կատարվող գործընթացների լուսաբանումը։

«ԱԺ ընդդիմադիր մեր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներ ու փորձագետները ռուսական հեռուստաեթերից լուտանքներ են թափում Հայաստանի և ՀՀ պետականության նկատմամբ։ Այս ամենը տեղավորվում է «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ։ Սկզբում՝ վազում են նրանց հովանավորյալ երկրի դեսպանատուն, ՀՀ-ի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական հեռուստաեթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի վերաբերյալ կեղտոտ հայտարարություններով, այլ ռուս հաղորդավարի ցնդաբանություններով»,-նշում է Բաբաջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս ամբիոնից սեփական ժողովրդի հետ խոսելու փոխերն վերջիններս նախընտրում են օտարներին․ «Պարոնայք, այս իրադարձությունները անցնելու են, բայց այն հետքը, որը դուք թողնում են հակապետական ձեր գործունեությամբ, մնալու է և չի ջնջվելու մեր հիշողությունից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել