Մանկական երկաթուղին չի կարող մնալ այսօրվա վիճակում․ Հայկ Մարության

Մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քննարմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով նման ձևաչափով ներդրումային ծրագրերի քննարկումը՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ նպատակը պետական տարբեր կառույցներին քաղաքի հետ կապված առաջարկները հասանելի ու լսելի դարձնելն է:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Այս հանդիպման նպատակը՝ լսված լինելու հանգամանքն է, որ բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հետաքրքիր առաջարկներ,հնարավորություն ունենան ներկայացնել այդ առաջարկները ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև կառավարությանը, որպեսզի երկու կողմերն էլ լսեն և այսպես ասած նույն գծի մեջ լինեն: Որպես երկրորդ քայլ,քաղաքային իշխանությունը և կառավարությունը իրենց համար հասկանան, ինչ ապագա պետք է ունենա քաղաքի այս հատվածը, որը մեր երևանցիների համար հարազատ, սրտին մոտ, իրենց մանկությունից եկող մի վայր է և չի կարող շարունակել մնալ այն վիճակում, որն այսօր կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել