Երեք քաղաքական կուսակցությունների հայտարարությունը՝ քաղաքական հետապնդումների վերաբերյալ

ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
(ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ)

«Այն պետությունը, որը մարդկանց վեր է ածում թզուկների, որպեսզի նրանք լինեն հնազանդ զենք իր ձեռքում, անգամ եթե այն արվում է վսեմ նպատակով, իր համար կհայտնաբերի, որ մեծ գործերը չեն իրականացվում մանր մարդկանցով: Եվ այն կատարյալ մեքենան, որի համար զոհաբերվել է ամեն ինչ, վերջնականապես ոչինչ է, որովհետև կյանքի ուժը, որը ոչնչացվել է, բավարար չէ, որ այդ մեքենան աշխատի»:
Ջոն Ստյուարտ

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է արտաքին բազմաբևեռ ուժերի կառավարման հորձանուտում։ Արտաքին ֆինանսավորմամբ ներքին ապազգային կառույցների, կազմակերպությունների և ազգային ինքնության զգացումից զուրկ անձանց միջոցով իրականացվել ու իրականացվում է՝ ՀՀ-ի ռազմավարական բացառիկ նշանակության միավորների օտարումով երկիրը արտաքին ուժերից լիակատար կախյալ վիճակում դնելու ռազմավարություն, արհեսատակնորեն երկրի արտաքին պարտքի ավելացում ու մսխում, երկրի կառավարման ինստիտուտների անէացում, ազգային շահերի նկատմամբ որևէ աղերսներ չունեցող քաղաքական դաշտի կայացում:

Երրորդ հանրապետությունում, ի սկզբանե, միտումնավոր իրականացվեց ազգաբնակչության հրեշավոր ունեզրկում, շարունակական կեղծ ընտրություններով և օտարածին գաղափարների ներմուծմամբ՝ ապազգային իշխանությունների ձևավորում, որոնք ապահովեցին ազգային ինքնության՝ արժեհամակարգի անթաքույց ոտնահարում ու ոչնչացում: Արդյունքում ՀՀ-ում ձևավորված ու կայացած քաղաքական դաշտը հիմնականում ոչ թե հետապնդում և սպասարկում է ազգային շահը, այլ կուսակցությունների ձևաչափով հիմնականում սպասարկում է տեղական քողարկված տնտեսա-կլանային խմբավորումներին և օտարերկրյա ուժերին, որի համար հիմք է ծառայում այսօրվա հակաիրավական ՀՀ Սահմանադրությունը։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ արտաքին սպառնալիք-ները՝ շրջափակման ու պատերզամական իրավիճակում լինելը,

Գնահատելով Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական, կրթագիտական, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական ասպարեզներում ձախողումներն ու երեք տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրները,

Բնութագրելով իրավիճակը որպես Սահմանադրական ճգնաժամ,

Մտահոգված՝ հասարակության պառակտվածության փաստով և ահագնացող զարգացումներով հղի գործընթացների վտանգով,

Կողմ լինելով քաղաքական իշխանության և տնտեսական գործունեության տարանջատմանը,

Իշխանություններին զգուշացնում ու նրանցից պահանջում ենք․

1. Դադարեցնե՛լ քրեական հանցագործությունների պատճառաբանմամբ քաղաքական հետապնդումների տխուր ավանդույթը։
2. Դադարեցնե՛լ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մարդու իրավունքների ոտնահարումը։
3. Պահանջո՛ւմ ենք «Արտակարգ դրության» պայմաններում հնարավոր քաղաքական հետապնդումների երանգ ունեցող քրեական հանցագործությունների ժամանակավոր կասեցում, քանի որ այն առաջ է բերում հենց նո՛ւյն արտակարգ դրության պահանջների զանգվածային խախտումներ` վտանգելով թե՛ մասնակիցների, թե՛ իրավապահների առաղջությունը:
4. Ձեռնամուխ լինել հանրորեն սպասվող հանրային լայն քննարկմամբ նոր Սահմանադըրության և նոր «Ընտրական օրենսգրքի» մշակմանն ու ընդունմանը:

Այլապես, երեք տասնամյակների ընթացքում ձևավորված և այսօր էլ արտահայտվող քաղաքական նման «մշակույթի» շարունակումը մեր երկիրը կանգնեցնելու է անշրջելի կործանարար աղետների առջև, որի ողջ պատասխանատվությունը ընկնելու է և´ նախկին իշխանությունների, և´ նրա հոգեզավակը հանդիսացող այսօրվա իշխանությունների վրա:

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություն,
Նախագահ` Գևորգ Հովսեփյան

Հայք (Հայկազուններ) կոսակցության քաղաքական խորհուրդ,
Նախագահ` Արտյոմ Խաչիկյան

«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություն,
Նախագահ` Մկրտիչ Գիմիշյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել