ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը․ պատգամավորներ

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Ազգային ժողովի պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։

Նրա տան մոտ են հավաքվել պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, այլ պատգամավորներ և համակիրներ։

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց, թե ըստ իրենց տեղեկությունների՝ ինչն է խուզարկության պատճառը․ «Ասեմ զավեշտը՝ պատկերացրեք։ 2017 թվականի, եթե չեմ սխալվում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ունեցել ենք Մարտունիում՝ Վազգեն էր անունը, ազգանունը չեմ հիշում, մեծամասնականով առաջադրված թեկնածու։ Իբր այդ թեկնածուի հետ ընտրությունների ժամանակ ֆինանսական ինչ-որ խնդիրներ ունենալու համար, չգիտեմ՝ գումար է տվել, չգիտեմ՝ ինչ է արել, այստեղ խուզարկություն իրականացնողները հստակ չկարողացան բացատրել անգամ, թե ինչի մասին է խոսքը»։

Նա նշեց, որ դուրս են եկել խուզարկության տարածքից՝ չխանգարելու ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել